Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հանուն մոր և մանկան առողջության

Հանուն մոր և մանկան առողջության
18.07.2015 | 11:25

Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցելության շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ եղավ նաև Մարտունու ծննդատանը: Նախարարը շրջեց տարածքում, այցելեց նորածիններին և նրանց մայրերին: Բուժաշխատողների հետ զրույցում նախարարն իր գոհունակությունը հայտնեց ծննդատան ղեկավարությանը հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար:

«Իրականում շատ դժվար, հայրենասեր աշխատանք եք կատարում, որը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Դուք ձեր գործի նվիրյալներն եք»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:
Նշենք, որ Մարտունու ծննդատանը տարեկան գրանցվում է ավելի քան 1200 ծնունդ: Բժշկական կազմակերպությունը վերանորոգվել է 1996 թվականին` իտալացի բարերարների միջոցներով: Այն Գեղարքունիքի մարզի լավագույն ծննդատներից մեկն է, որն ունի ծննդաբերական, գինեկոլոգիական, վիրահատական, կլինիկո-լաբորատոր և ախտորոշիչ ծառայություններ, ինչպես նաև կանանց կոնսուլտացիա:
Ծննդատանը աշխատում է շուրջ 100 բուժաշխատող: Տնօրինության հավաստմամբ` քայլեր են ձեռնարկվում մատուցվող ծառայությունների ծավալները ընդլայնելու, անձնակազմի որակավորումը բարձրացնելու ուղղությամբ: Ծննադատանը կատարվում է նաև մարզի բժիշկների և բուժքույրերի վերապատրաստում:

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ